top of page

Հայաստանից մի շարք ապրանքների արտահանումը ժամանակավորապես կարգելվի

Jun 2, 2021
1 min read

Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների կամ ձիազգի կենդանիների, ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկների արտահանումը ժամանակավորապես կարգելվի։ Հարցն ընդգրկված է կառավարության՝ վաղվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։


Կառավարության այս որոշման համար հիմք է հանդիսացել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 27-րդ պարբերությունը։ Արգելքը գործելու է որոշման ընդունման հաջորդ օրվանից՝ վեց ամիս ժամկետով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page