top of page

«Մասդար» ընկերությունն սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի էներգիայի ոլորտում

Jun 9, 2021
1 min read

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության ներկայացուցիչներ Մոհամեդ ալ Շեհիին և Վիպուլ Գոյալին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


«Մասդար» ընկերությունն սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում, որն առաջիկայում կմեկնարկի «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում:


Վերականգնողական էներգիայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page