top of page

ՀՀ նախագահն այցելել է Նազարբաևի անվան հիմնադրամ․ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Jun 4, 2021
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ, հանդիպել հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևայի հետ:


Հիմնադրամի նպատակը նորարարական մոտեցումների ներդրումն է կրթական համակարգում։ Հիմնադրամի ղեկավարությամբ ստեղծվել և գործում են նորարական նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններ։


Նախագահ Սարգսյանն այցելել է նաև հիմնադրամում գործող՝ Նուրսուլթան Նազարբաևին նվիրված թանգարան, դիտել երկրի առաջին նախագահի գործունեությանը և Ղազախստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձին նվիրված ցուցադրությունները, գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page