Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները այցելել են Սյունիքի մարզ (տեսանյութ)

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները այցելել են Սյունիքի մարզ՝ Հայաստանի տարածք ադրբեջանցի զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիրճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Ռազմական կցորդներին ներկայացվել են մայիսի 12-ից հետո հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները։ Կցորդները եղել են նաև Սև լճի մերձակայքում և արձանագրել՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի ներկայությունը։
«Սահմանային որոշ ուղղություններով իսկապես կան անհամապատասխանություններ, որոնք պետք է շտկվեն։ Մենք հենց տեղում տեսանք, թե որ հատվածների շուրջ է ստեղծվել այդ անհամապատասխանությունը և կոնկրետ որտեղ են տեղակայված Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողները»,- այցի ընթացքում արձանագրել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ռազմական կցորդ Անդրեյ Լուկենեցը։
Մանրամասն՝ տեսանյութում։























Comments