Ադրբեջանցիների կողմից Սև Լճի նկատմամբ ոտնձգությանը կտրվի քրեաիրավական գնահատական. «Փաստինֆո»

Ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանի և ՀՀ տարածքային ամբողջակականության նկատմամբ իրականացված ոտնձգության, մասնավորապես, Սև Լիճ տարածքում 3 կմ առաջանալու դեպքին կտրվի քրեաիրավական գնահատական։ ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում պարզել հանգամանքները և տալ քրեաիրավական գնահատական։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ առավոտյան հակառակորդը միանգամից երկու ուղղությամբ տեղաշարժել է իր դիրքերը։ Եթե Գեղարքունիքի մոտ ադրբեջանցիները դիրքերը տեղաշարժել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքում՝ դրանք մոտեցնելով ՀՀ սահմանին, ապա Սյունիքի հատվածում մուտք են գործել ՀՀ տարածք։
Հակառակորդն առաջացել է Իշխանասարի ուղղությամբ։։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանում 3 կմ առաջ մղում է տեղի ունեցել, ավելին՝ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև Լիճն ամբողջությամբ թշնամու վերահսկողության ներքո է։























Comments