top of page

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը. դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը

Sep 27, 2021
1 min read


ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը:


ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.


«Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և վստահություն ձեռք բերի ապագայի հանդեպ: Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ և անում ենք դա:


Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը:

Ռուսական կողմն անմիջականորեն ներգրավված է տարածաշրջանի խաղաղ ճանապարհով խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակման մեջ:


Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար: Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page