top of page

Տիգրան Գրիգորյանը ազատվել է Արմավիրի քննական բաժնի պետի պաշտոնից

  • May 24, 2021
  • 1 min read

ree

ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` Տիգրան Գրիգորյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Ճանապարհային ոստիկանության Արմավիրի քննական բաժնի պետի պաշտոնից։


Նրա փոխարեն, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, նշանակվել է Արարատ Թևոսյանը, որը մինչ այդ աշխատում էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում՝ որպես ավագ հետաքննիչ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page