Հայաստանն ընտրվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ. ԱԳՆ
Jun 3, 2021
1 min read

Ուրախալի լուրեր Աթենքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստը։
Նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանը ունեցավ երկու կարևոր ձեռքբերում.
1. Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից։
2. 2022 թ․-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անց է կացվելու Հայաստանում։
Կազմակերպության՝ Եվրոպայի հարցերով հանձնաժողովի 67-րդ հանդիպումը տեղի կունենա 2022թ․ Երևանում։























Comments