top of page

Էջմիածնի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

  • Jul 13, 2021
  • 1 min read


Հուլիսի 13-ին՝ ժամը 04:54-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկի տանիքում։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:19-ին, մարվել՝ 05:40-ին: Այրվել է տան տանիքի մոտ 200 քմ հատվածը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page