top of page

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

Oct 25, 2021
1 min read



Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին:

Հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջեւ փոխըմբնման ու փոխաջակցության առկայությունը, հատկապես բարձր է գնահատվել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ:


Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմաքաղաքական երկխոսությանը, որն իրականացվում է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հանդիպումների ընթացքում:

Խոսելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար՝ կարեւորելով արցախահայությանը 2020թ-ին տրամադրված մարդասիրական եւ ֆինանսական օժանդակությունը:


Հիշատակվել է նաեւ 2020թգ հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւի միաձայն ընդունումը: Կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ձեւաչափում հնարավորությունների արդյունավետ կիրարկումը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page