top of page

ՀՀ արդարադատության նախարարը ԱԶԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի ծրագրերը



արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մի շարք ծրագրեր։


Զրույցի ընթացքում կողմերն անդարադարձել են նաև նախկինում իրականացված համատեղ աշխատանքների արդյունքներին ու վերը նշված ոլորտներում փոխգործակցելու հնարավորություններին։


Արդարադատության նախարարն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել են նախարարության համար առաջնահերթ ուղղություններով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page