top of page

ԳԱԱ-ում նշվեց Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակը. ՀՀ-ն պետք է իր դերն ունենա Արևելքում

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Jun 24, 2021
  • 1 min read

ree

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը հստակ առաքելություն ունի: Ամենակարևոր առաքելություններից մեկը հայ ժողովրդի համար այն կարևորագույն աղբյուրների վերհանումը և ուսումնասիրությունն է, որոնք ամբողջացնում են մեր պատմությունը և առավել հստակ պատկերացում են տալիս Հայաստանի ու հարևան ժողովուրդների պատմության մասին, իսկ մյուսը պայմանականորեն Արևելք կոչվող տարածաշրջանում մեր տեղն ու դերը հասկանալն է՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, էթնոդավանաբանական զարգացումների ուսումնասիրության միջոցով: Այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը՝ ելույթ ունենալով Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովին:


Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ Արևելագիտության սեկտորից 1971 թվականին ինստիտուտի վերակազմավորված այս խոշոր գիտական կենտրոնը երկար ճանապարհ է անցել՝ խորհրդային տարիներին կարողանալով մեկտեղ գիտական գաղափարների հիման վրա կառուցված միտքը համամիութենական պահանջների հետ, նպաստելով հայաստանյան արևելագիտության դպրոցի ձևավորմանը, իսկ հետխորհրդային շրջանում՝ հաղթահարելով 1990-ական թթ. դժվարությունները, պահպանելով իր գիտական սերուցքը և ավելի զարգացնել արևելագիտական միտքը Հայաստանում:


«Անկախ Հայաստանի պայմաններում ինստիտուտը ավելի ազատ և լայնածավալ գործունեություն իրականացնելու հնարավորություններ ստացավ և սկսեց ծառայել ՀՀ պետական շահերին: Այն այժմ ևս իր գիտական, միջազգային կապերով և արդյունքներով հանդիսանում է Գիտությունների ազգային ակադեմիայի արդյունավետ գործունեություն ծավալած և գիտական նվաճումների հասած ինստիտուտներից մեկը», - ասաց ակադեմիայի նախագահը:


Հունիսի 24-ին, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված «Արևելագիտության արդի հիմնախնդիրներ» հոբելյանական միջազգային գիտաժողովի բացումը։

Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան ելույթներով: Հետո ցուցադրվեց ֆիլմ Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության բաժնի (սեկտորի), այնուհետև՝ դրա հիման վրա ձևավորված Արևելագիտության ինստիտուտի պատմության ու գործունեության մասին:

Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը հիմնադրվել է ուղիղ 50 տարի առաջ՝ 1971 թ. հունիսի 24-ին, Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության սեկտորի հիման վրա՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշման համաձայն:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page