top of page

ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախն էլ փորձում է իր անվտանգության միակ երաշխավորը դառնալ

  • Feb 5, 2022
  • 1 min read

ree

44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն երրորդ զորակոչն է, երբ Հայաստանից զինծառայողներ չեն մեկնում Արցախ։ Այսինքն՝ արդեն երրորդ անգամն է, որ Պաշտպանության բանակը զորացում է իրականացնում՝ չհամալրվելով նոր զինծառայողներով։


Զորակոչի՝ նման ձևով կազմակերպումը, ըստ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի, ցույց է տալիս, որ գործող իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախից ու արցախահայության անվտանգության խնդիրը լուծելուց, կամ էլ՝ փորձում է այն թողնել ռուս խաղաղապահների ուսերին։


Թեև հայաստանյան իշխանությունը պատերազմի ավարտից հետո անընդհատ հայտարարում էր, որ Արցախն ու արցախցուն միայնակ չի թողնի, հայկական երկրորդ պետության պատգամավոր Մետաքե Հակոբյանը պնդում է՝ երկու տարի է, ինչ իրենք հույսներնը միայն իրենց վրա են դրել։


Նրա խոսքով՝ Արցախն այժմ անվտանգության համակարգը կայունացնելու լուրջ խնդիր ունի։


Մանրամասները՝ տեսանյութում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page