top of page

Կառավարությունը պարտավոր է ձեռնարկել քայլեր՝ երաշխավորելու ՀՀ ողջ բնակչության իրավունքները. ՀՀ ՄԻՊ

  • May 26, 2021
  • 1 min read

ree

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է կառավարության քայլերին՝ երաշխավորելուՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությանը կոչ արել դադարեցնել կրավորական կեցվածքը և անհապաղ ձեռնարկել վճռական միջոցներ՝ կանխելու ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական, հանցավոր արարքներն ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները, նոր խախտումների իրական սպառնալիքները:


«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հավաքագրած փաստերը ևս հաստատում են, որ 2021թ. մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ զինված ուժերի ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ` կրակահերթ արձակելով սպանել են ՀՀ զինծառայողի»,- գրել է նա :


Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ նշված իրավիճակներն իրական վտանգ են նաև ՀՀ քաղաքացիական բնակչության համար:


«Ադրբեջանական զինված ուժերի նկարագրված արարքները պետք է դիտարկել ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում»,- ասել է Արման Թաթոյանը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page