Պահանջատիրական ակցիա ԱՄՆ դեսպանատան առջև. «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները բաց նամակ հանձնեցին. ՖՈՏՈ
Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք » կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն ԱՄՆ դեսպանատան առջև ընթերցել են բաց նամակը, որը վերաբերում է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային վանդալիզմին, մարդու իրավունքներին, աշխարհի անտարբեր վերաբերմունքին։
«Ամեն օր շարունակելու ենք մեր ձայնը բարձրացնել։ Կոչ ենք հղում հայ հասարակությանը պահանջատեր լինել։ Պահանջատեր ենք լինելու՝ մեզ համար սա է առաջնայինը։ Մեզ համար իշանությունը նպատակ չէ, այլ միջոց։ Մենք պարտավոր ենք այսպիսի լռության պայմաններում մեր ձայնը բարձրացնելու, մեր բողոքը ներկայացնելու»,- նշեց «Հայրենիք » կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը չմոռանալ միջազգային իրավունքի մասին։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդներն այսօր պահանջատիրական ակցիա են իրականացրել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների առջև՝ նրանց հանձնելով բաց նամակ, որտեղ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, հայկական հուշարձանների պղծման վերաբերյալ:























Comments