top of page

Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները սխալ ընկալումների պատճառով ոտնահարվում են. ՄԻՊ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լրջագույն խոչընդոտ է կարծրատիպային այն պատկերացումը կամ սխալ վերաբերմունքը, թե նրանց իրավունքների պաշտպանությունը նշանակում է օգնություն ցուցաբերել առողջական սահմանափակումներ ունեցող մարդկանց կամ թե դա անգամ ենթադրում է «խղճահար մոտեցում» կամ «կարեկցանքից» ելնելով օգնություն:


Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն, արժանապատիվ իրացնել իրենց իրավունքները՝ անկախ կյանքի հմտությունների շնորհիվ:


Սխալ ընկալումների և կարծրատիպերի պատճառով է, որ շղթայական ոտնահարվում են այլ իրավունքներ ևս, օրինակ՝ արժանապատվության, մասնավոր կյանքի, տեղեկատվության ազատության երաշխավորումը:


Վիճակը հատկապես մտահոգիչ է չափահաս դառնալուց հետո մասնագիտացված հաստատություններում հաշմանդամություն ունեցող սաների իրավունքների տեսանկյունից, քանի որ նրանք առավել խոցելի են իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու, հանրային կյանքին ներգրավվելու և հատկապես զբաղվածության ապահովման տեսանկյունից: Ընդ որում, կորոնավիրուսային համավարակի ընթացքում ավելի են խորացել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու համակարգային խնդիրները:


Այս վիճակի պատճառով է, որ մարդիկ մեկուսանում են հասարակությունից, զրկվում ինչպես համայնքում ներգրավվելու, այնպես այլ իրավունքների իրականացման հնարավորությունից»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page