top of page

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին

  • Oct 12, 2021
  • 1 min read

ree

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Իսպանիայի հետ վստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։


«Լիահույս եմ, որ հաստատված կառուցողական երկխոսությունն առավել կընդլայնվի, և Իսպանիան կշարունակի գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page