top of page

ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ժոնաթան Լաքոթի հետ

  • Sep 10, 2021
  • 1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:


Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Լաքոթի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար: «Շնորհակալ եմ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում Ձեր արդյունավետ աշխատանքի համար»,-ասել է նախագահ Սարգսյանը:


Նախագահը երախտագիտական նամակ է փոխանցել դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության գործում ունեցած նրա մեծ ավանդը:


Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր հերթին բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի ցուցաբերած վստահությունը իր՝ որպես դեսպանի, գործունեության հանդեպ: Նա ասել է, որ եղել ու մնալու է Հայաստանի լավագույն բարեկամներից և շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման մեջ:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page