top of page

ՊՆ-ն հերքում է Սևանից 5 կմ հեռավորության վրա ադրբեջանցիների գտնվելու մասին լուրը

  • May 22, 2021
  • 1 min read

ree

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել:


ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում:


«Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում, տարբեր բարձունքների վրա մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- նշեցին ՊՆ-ից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page