ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Եռաբլուր
Oct 14, 2021
1 min read

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ան Լյույոն այցելել է Եռաբլուր: Այս մասին տեղեկանում ենք դեսպանի թվիթերյան էջից:
«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին»:























Comments