top of page

Համացանցում հրապարակվել է Հնդկաստանում 141 մարդու կյանք խլած կամրջի փլուզման պահը (տեսանյութ)

Daily Mail պարբերականը հրապարակել է նախօրեին Հնդկաստանում կամրջի փլուզման պահը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 141 մարդ:



Կադրերում երևում է, որ գետի վրայով անցնող կախովի կամրջի վրա հավաքվածները ժպտում են, ծիծաղում, մինչ կամուրջն այսուայն կողմ է ճոճվում: Վայրկյաններ անց ժպիտները փոխարինվել են սարսափած ճչոցներով, քանի որ կամուրջը փլուզվել է:



Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ողբերգության առնչությամբ այն բանից հետո, երբ պարզվել է, որ յոթ ամիս վերանորոգման փուլում գտնվող հետիոտնային անցուղին չորեքշաբթի վերաբացվել է հանրության համար՝ առանց անվտանգության վկայականի:



Զոհվածներից մոտ 35-ը 14 տարեկանից փոքր են: Կամրջի վրա հարյուրավոր մարդիկ են եղել:

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page