top of page

Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր

  • Jan 31, 2022
  • 1 min read


Հունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել:


Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1909 քաղաքացու հետազոտություն, որից 173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արձանագրվել է 1 մահվան դեպք։


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page