top of page

Հնդկաստանի արևելքում հնագետները 2000 տարի առաջ անետացած քաղաք են գտել

Jul 7, 2021
1 min read

Հնդկաստանի արեւելյան մասում պլանային պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են հնագույն բնակավայր, որը նախկինում անհայտ էր: Ըստ նախնական գնահատականների՝ մարդիկ այստեղ ապրել են մ.թ.ա. երկրորդ հազարամյակից մինչև մեր դարաշրջանի սկիզբը, իսկ հետո խորհրդավոր պատճառներով լքել են քաղաքը, հայտնում է Planet-today-ը՝ հղում անելով The Hindu-ին:


Գտնված բնակավայրը կարող է հավակնել քաղաքի կարգավիճակի՝ դատելով դրա չափերից: Հնագետներին հաջողվել է առանձնացնել բնակավայրի գոյության տարբեր ժամանակաշրջանների հետ կապված երեք մշակութային շերտեր: Այն հիմնադրվել է էնեոլիթի շրջանում՝ շուրջ չորս հազարամյակ առաջ: Դարաշրջանների սահմանին մարդիկ լքել են քաղաքը, բայց դրա պատճառները դեռ պարզ չեն:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page