top of page

Հնդկաստանում հիվանդանոցում բռնված հրդեհի պատճառով 10 մարդ է մահացել

Nov 6, 2021
1 min read

Հնդկաստանի Ահմեդնագար քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել են մի քանիսը. հայտնում է Reuters-ը:


Նշվում է, որ նման միջադեպեր նախկինում ևս եղել են: Էլեկտրական սարքավորումների կարճ միացումների պատճառով այս տարի տասնյակ հիվանդներ են մահացել:


Իշխանությունները դեռ հետաքննում են բռնկված հրդեհի պատճառները: 17 հիվանդներից միայն 7-ի կյանքն է հաջողվել փրկել հրդեհից: «Երկու հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 5-ի վիճակը կայուն է», - ասել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page