top of page

Հնդկաստանի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի

Jul 26, 2021
1 min read

Վերջին շաբաթում Հնդկաստանի Մահարաշտրայի արևմտյան նահանգում մոլեգնած մուսոնային տեղաղատարփ անձրևների հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 164-ի, ևս 100-ն անհայտ կորել է: Հուլիսի 26-ին այդ մասին հայտնել է նահանգի Տուժածների օգնության և ռեաբիլիտացիայի դեպարտամենտը:


«Ստացվել է տեղեկատվություն մահվան 164 դեպքերի, 25,564 գլուխ ընտանի կենդանիների անկման մասին: Ընդհանուր առմամբ 56 մարդ վիրավորվել է, իսկ ևս հարյուրը համարվում է անհայտ կորած»,- ասված է դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ: Շուրջ 229 հազար մարդ տարահանվել է, իշխանությունները կազմակերպել են 259 ճամբար փախստականների օգնության և ժամանակավոր տեղավորման համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page