Հնդկաստանի հարավում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի. կան տուժածներ
Nov 8, 2021
1 min read

Հնդկաստանի Թամիլանդ հարավային նահանգում շուրջ 50.000 բնակիչ է տուժել հորդառատ անձրևների և դրանցով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով. այդ մասին հայտնում է TASS գործակալությունը:
Իշխանությունների տվյալներով՝ տարերային աղետն ամենից շատ վնաս է հասցրել Թամիլանդի 12 շրջանի, այդ թվում նահանգի մայրաքաղաք Չեննային:
Իշխանությունները հարյուրավոր բնակիչների են տարհանել տուժած շրջաններից: Նրանց ժամանակավոր տեղաբաշխման համար 150 կենտրոն է բացվել:























Comments