Հնդկաստանում Նիպախ մահացու վիրուսի բռնկում է գրանցվել
Sep 6, 2021
1 min read

Հնդկաստանի Քերալ նահանգում Նիպախ մահացու վիրուսի բռնկում է գրանցվել, որից մահացել է 12-ամյա տղա, ևս երկու մարդու մոտ հայտնաբերվել են հիվանդության նախանշաններ: Այդ մասին հաղորդում է TASS հեռուստաալիքը:
Նիպախ վիրուսն առաջացնում է ուղեղի բորբոքում և ծանր շնչառական հիվանդություն, դեռևս դրա դեմ պատվաստանյութ չկա, ընդ որում՝ հիվանդության դեպքերի 70 տոկոսն ավարտվում է մահվան ելքով: 2018 թվականին Քերալ նահանգում նույնպես գրանցվել էր Նիպախ վիրուսի բռնկում, երբ մահացել էր 17 մարդ:























Comments