top of page

Հնդկաստանի ընտրություններում Ստալին անունով թեկնածուն է հաղթել. News.am

May 5, 2021
1 min read


Հնդկաստանի Թամիլնադ նահանգի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է Մութուվել Կարունանիդի Ստալինը:


India Today-ի հաղորդմամբ՝ 68-ամյա քաղաքական գործիչը կգլխավորի կառավարությունը: Ապագա քաղաքական գործչի անունը տվել է նրա հայրը՝ նահանգի նախկին գլխավոր նախարարը: Ստալինը ծնվել է 1953 թվականին՝ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահվանից մի քանի ամիս առաջ: Ընդ որում՝ հնդիկ Ստալինը համոզված դեմոկրատ է:


1989-ին հնդիկն իր անվան պատճառով անհարմար դրության մեջ է հայտնվել Ռուսաստանում: «Հենց վայրէջք կատարեցի Ռուսաստանի օդանավակայանում, ինձ խնդրեցին իմ անունն ասել: Երբ ես ասացի «Ստալին», օդանավակայանում շատ մարդիկ սկսեցին ինձ նայել»,- ասել է քաղաքական գործիչը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page