top of page

Ստեփանակերտի Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել

Jan 28, 2022
1 min read


Այս տարի Հայոց Բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանի տոնակատարությունները հիմնականում կրել են հոգևոր շեշտադրում և ծավալվել են եկեղեցու շուրջ։


Հունվար 27-ին, մասնակցությամբ ՊԲ գնդերեցների և զինվորականների, Արցախի թեմի հոգևորականները թեմակալ եպիսկոպոսի առաջնորդությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջկենտրոնների հուշահամալիրներում կատարել են հոգեհանգստյան արարողություններ, իսկ հունվարի 28-ին բոլոր գործող եկեղեցիներում կատարվել է Հանրապետական մաղթանք` մեր երկրի և բանակի անսասանության համար։

Ստեփանակերտի հուշահամալիրում և Մայր Տաճարում արարողությունները հանդիսապետել է թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազան հայրն իր խոսքում նշել է, որ այս օրը մեզ համար նվիրական է, որովհետև բանակը դարձավ այն վեմը, որի վրա կառուցվեց մեր անկախ պետականությունը։ Այսօր մեր երկիրն ու բանակը վիրավոր են, բայց եթե լինենք միասնական և դառնանք դեպի Աստված, կկարողանանք կերտել նորանոր հաղթանակներ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page