Հոգևոր առաջնորների հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա
- Oct 14, 2021
- 1 min read

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի հոգևոր առաջնորների՝ Գարեգին Բ-ի, Կիրիլ Պատրիարքի, շեյխ Ալլահշյուքուր Փաշազադեի՝ հոկտեմբերի 13-ի հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը։ Ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հոգևոր առաջնորդների միջև շփումները տեղի են ունենում տասնամյակներ շարունակ: Դրանք առանձնանում են վստահության մթնոլորտով»,- ասել է Զախարովան և հավելել, որ հանդիպման ձևաչափը նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման խորացմանը և միջկրոնական երկխոսության առաջխաղացմանը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, մշակութային և հոգևոր ժառանգության կառույցների պահպանմանը։
Comments