Search
Հոնդուրասում հանցագործները ներխուժել են քաղաքական գործչի տուն և սպանել նրան
- Jul 26, 2021
- 1 min read

Բուժաշխատողների կերպարանափոխված ավազակները, COVID-19-ի դեպքերը հայտնաբերելու կեղծ պատրվակով, մուտք են գործել Հոնդուրասում գտնվող հայտնի կին քաղաքական գործչի` Կարոլինա Էչևերիայի տուն և սպանել նրան, գրում է ՌԻԱ Նովոստին` տեղական Tiempo թերթին հղումով:
Ոստիկանությանն արդեն հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին: Ենթադրվում է, որ նախկին պատգամավորի տան վրա հարձակման դրդապատճառը թալանի փորձ էր:
Կարոլինա Էչևերիան Լիբերալ կուսակցության հայտնի առաջնորդներից էր, որը 2006-2010 թվականներին Ազգային Կոնգրեսի (խորհրդարանի) անդամ էր: 2016-ին նա առաջադրվել է նախագահի պաշտոնում, բայց նրա թեկնածությունը չի գրանցվել:
Comments