top of page

Երիտասարդն անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է. «shamshyan.com»

  • Jul 20, 2021
  • 1 min read


ree

Հուլիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, տեղեկացնում է shamshyan.com-ը:


Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ» արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:


Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page