top of page

ԿԳ նախկին փոխնախարարը 3 տարի շարունակ հերքել է իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու լուրերը. «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը 3 տարի շարունակ հերքել է իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու լուրերը։ Ծաղրել ու հեգնել է լրատվամիջոցներին այդ լուրերի համար, նրանց անվանել «իր երազանքները» գուշակողներ, «Քոչարյանի գրասենյակից սնվողներ», «փողոցում ճվճվացողներ», ԱԺ ամբիոնից Էդմոն Մարուքյանին մեղադրել է «ստահոդ լուրեր տարածելու համար»։


Բազմիցս հայտարարել է․ «Այդ տեղեկությունները սուտ են, նման թեմա չկա: Ես ցանկություն չունեմ առաջադրվելու: Ես չեմ հավակնում ռեկտորի պաշտոնին»: Երեկ նա նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժՊ և, վստահաբար, մասնակցելու է ռեկտորի մրցույթին։ Հասկանալի չէ, թե ստելն ու լրատվամիջոցների տեղեկությունները հերքելն ինչ իմաստ ունեին»։


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page