Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Մադոյանը
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի՝ արդեն նախկին տնօրեն Վարդան Մադոյանն աշխատանքից ազատվել է անձնական որոշմամբ։ MediaHub.am-ի հետ զրույցում նա այդ կերպ մեկնաբանեց իր պաշտոնանկությունը։
Թե կոնկրետ ինչն է եղել աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառը, Մադոյանը չպատասխանեց՝ նշելով․
«Կոնկրետ ոչինչ չունեմ ասելու, քանի որ որոշումս անձնական պատճառներով է»։
Առողջապահության նախարարությունից մեզ տեղկացրին, որ Հովհաննես Մադոյանին փոխարինելու է Վարդան Ավագյանը։
«Եղել է մրցույթ, և այդ մրցույթում հաղթել ու տնօրեն է նշանակվել Վարդան Ավագյանը։ Նա հունիսի 28-ից համարվում է «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն»,- մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։
Հովհաննես Մադոյանը «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն էր նշանակվել 2020- ի օգոստոսի 11-ին՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորումից հետո:
Comments