Ականավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչմանը
Jun 25, 2021
1 min read

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում ու հավաստագիր է հանձնել ականավոր վիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին:
«Երևանցիների և իմ անունից շնորհակալություն հայտնեցի պրոֆեսորին՝ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու և այսօր էլ նույն նվիրվածությամբ իր առաքելությունը շարունակելու համար:
Հովհաննես Սարուխանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 25-ի նիստին», - գրել է Մարությանը:























Comments