top of page

Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան

Jul 20, 2021
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Վիրաբյանին Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝


Հովհաննես Վիրաբյանին նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է նախագահի հրամանագրում:


Նախագահի մեկ այլ հրամանագրով Էսթերա Մկրտումյանը հետ է կանչվել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page