Ես մտածում եմ նենց բանակ ստեղծեմ, որ Տիգրան Մեծի քարտեզը վերականգնեմ. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Սահմանային իրավիճակը վերահսկվում է ամենայն հավանականությամբ Պաշտպանության նախարարության կողմից և այդ դժվար իրողությունը, որ ստեղծվել է, դրա վերջնական լուծմանը հանգելու համար պետք է ցուցաբերել համբերություն: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակին և հնարավոր սահմանազատմանը։
«Ի՞նչ տարբերություն այդտեղից տարածք տրվի, թե ուրիշ տեղից տարածք տրվի: Տարածքը տարածք է, ի՞նչ տարբերություն: Բա, եթե չսկսենք սահմանազատումների գործընթաց, ապա ե՞րբ կկարգավորվեն մեր և Ադրբեջանի հարաբերությունները, հո ամեն անգամ մենք պատերազմ չե՞նք սկսելու նման դեպքերում, պետք է սահմանազատումը տեղի ունենա, որ Պուտինի համար, Լուկաշենկոյի համար ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների համար ակնհայտ և հստակ լինի՝ ՀԱՊԿ-ի միասնական սահմանը Հայաստանի մասով որտեղով է անցնում, որ խնդիր չլինի»,- նշել նա:
Մանրամասն՝ տեսանյութում։























Comments