Ականապատ տարածքների քարտեզների վերադարձը որոշ դեպքերում պետք է առանց նախապայմանի արվի․ Աղազարյան

«Գերիների վերադարձի հարցը շատ բարդ է։ Ադրբեջանի իշխանությունը, մանիպուլացիաներով մեր հայրենակիցներին, նրանց գերի չի համարում, և միջազգային հանրության առաջ ներկայացնում է որպես իր տարածքային ամբողջականության նկատմամբ խախտումներ թույլ տված անձինք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը Ադրբեջանի նման գործելաոճը լկտի մանիպուլացիա որակեց։
Անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին տրամադրելուն՝ Աղազարյանը նշեց, որ դա համարում է հումանիտար դրսևորում։
«Եթե այս պահին մեր բոլոր գերեվարվածները վերադարձած լինեին, այդ քարտեզները պետք է տրամադրվեին առանց պահանջի։ Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների թշնամական կեցվածքը, վարչապետի արձագանքը կոռեկտ է և տեղին»,- ասաց նա։
Հարցին՝ դա նույնպես խաղաղության օրակարգի մաս է կազմո՞ւմ, և այս քայլով չենք կորցնո՞ւմ բանակցային սեղանի կարևոր խաղաքարտ՝ Աղազարյանը պատասխանեց․
«Ես նորից եմ ասում՝ նմանատիպ քարտեզների վերադարձը հումանիտար խնդիր է, և որոշ դեպքերում պետք է առանց նախապայմանների արվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments