top of page

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խաղի մեջ է. մեկնարկը լավ է ստացվել. «Հրապարակ»

  • Jun 1, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի՝ Արարատի մարզում նախօրեին հրավիրած հանդիպումն ամբողջությամբ կազմակերպել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով թեև դաշինքում ընդգրկված չէ, և ոչ էլ որդին կա նախընտրական ցուցակում, սակայն ջանասիրաբար լծվել է շտաբի աշխատանքներին, և Արարատի մարզի այցելությունն էլ, ասում են, ինքն է կազմակերպել՝ բոլոր դետալները հաշվի առնելով։


Համակիրները նախ այցելել են իր մեկենասությամբ կառուցված Արատաշատ քաղաքի եկեղեցի, իսկ հանդիպման վայր է ընտրվել իշխանությունների քթի տակ՝ մարզպետարանին կից ռեստորաններից մեկը, որը պատկանում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Վերջինս, ի դեպ, չի մասնակցում ոչ մի պրոցեսի՝ հեռացել է Հայաստանից։ «Հրապարակ»-ին փոխանցել են, որ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է ուժ ցուցադրել, թե կարող է քաղաքի կենտրոնում միջոցառում կազմակերպել, և որևէ միջադեպ սադրիչների կողմից չի գրանցվի»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page