top of page

Ոստիկանությունը՝ Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին. «Հրապարակ»

  • May 7, 2021
  • 1 min read


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ սյունեցիների կողմից Փաշինյանին ուղղված հայհոյանքները առաջին հերթին ուղղված են եղել ոստիկաններին: Ոստիկանապետ Վահե Ղազարյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հարցնելով, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել այս հայտարարույթունը, արդյոք այդ հայհոյանքները ուղղվա՞ծ են եղել ոստիկաններին, արդյոք ինքը՝ լինելով ոստիկանապետ, համաձա՞յն է պատգամավորի այս ձևակերպմանը։


Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․


«Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, ուստի քաղաքական գործիչների հայտարարությունները չի մեկնաբանում, և պարզաբանում է միայն ոստիկանության պաշտոնյաների ու ծառայողների գործողություններն ու հայտարարությունները։ Հավելենք նաև, որ ոստիկանությունը ցանկացած իրավիճակում գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»,- պատասխանել են ոստիկանությունից։


Նշենք, որ ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ մեկնաբանել է քաղաքական գործիչների հայտարարություններն ու մամուլի հրապարակումները։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page