Սյունիքում ադրբեջանական կողմը սադրում է և լկտի պահվածք դրսևորում․ Աղազարյան

«Իհարկե, պետք է տոնել»,- այսօր խորհրդարանում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ» միջոցառմանը։
Նրա խոսքով՝ պատերազմում զոհված տղաները հենց այդ անկախության համար են զոհվել։
«Հրավառություն չի լինելու, բայց լինելու է հատուկ շքեղ տոնակատարություն, որում ներառված կլինի նաև զոհերի հիշատակին նվիրված հատված»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ Արցախի Հանրապետության երեսնամյակի միջոցառմանը ներկա չէին ՀՀ ղեկավարը, ԱԺ նախագահը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց՝ չգիտի, թե ինչու նրանք չեն մասնակցել։
Ինչ վերաբերում է Սյունիքում տեղի ունեցողին, ապա Հովիկ Աղազարյանը նկատեց՝ ադրբեջանական կողմը սադրում է և լկտի պահվածք դրսևորում։
Բայցևայնպես, նա շեշտեց՝ չպետք է տրվել Ադրբեջանի սադրանքներին, որպեսզի բանակցային գործընթացը չտուժի։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Աղազարյանը նշեց, որ այս իշխանությանն առավել քան համարժեք ընդդիմություն ունի այսօրվա ԱԺ-ն, և սա լինելու է պատմության մեջ ամենալավ խորհրդարանը։























Comments