top of page

Որևէ պետական կառույց չկա, որ պայքարի մկների և մորեխների դեմ. «Ժողովուրդ»

May 29, 2021
1 min read

«Հայաստանում ավելացել են այն հողատարածքները, որոնք վարակվել են մորեխներով և մկնանման կրծողներով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականին մորեխներով և մկնանման կրծողներով վարակված են 153 հազար 528 հա գյուղատնտեսական հողատարածքներ:


Միայն 73 հազար 528 հա հողատարածք գտնվում է մկնանման կրծողների տիրապետության տակ, իսկ 80 հազար հա վարակված են մորեխներով: 2019 թվականի համեմատ՝ դա ավել է 26 հազար 417 հա-ով: Մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին մորեխներով և մկնանման կրծողներով վարակված է եղել 127 հազար 111 հա հողատարածք:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մկներով և մորեխներով վարակված հողատարածքներ ավելի շատ գտնվում են Արագածոտնի մարզում՝ 17 հազար 628 հա: Եվ ամենացավալին այն է, որ մեր հանրապետությունում որևէ պետական կառույց չկա, որպեսզի պայքարի մկների և մորեխների դեմ այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է գյուղատնտեսական երկիր, և հենց տնտեսության այս ճյուղն է կազմում մեր ՀՆԱ-ի զգալի մասը:


Բայց, չնայած սրան, Հայաստանում անգամ գյուղատնտեսության նախարարություն չկա, իսկ գյուղատնտեսության ոլորտի այս օրերի միակ պատասխանատուն՝ Էկոնոմիկայի նախարարությունը, ոչինչ չի ձեռնարկում»,- գրում է թերթը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page