top of page

Հնարավոր է՝ նախատեսում են տարածքների զիջումներ․ Գոհար Մելոյան

Apr 23, 2021
1 min read

Իշխանությունները փաստացի այնքան են լկտիացել, որ անգամ չեն էլ թաքցնում, բացահայտ կերպով ցույց են տալիս, որ գործադիր իշխանության ղեկավարը հրահանգավորում է իրավապահ մարմիններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին վերջին օրերին բողոքի ակցիաների շրջանակում։ Նա նշեց, որ Սյունիքի դեպքերում գործադիր իշխանության ղեկավարը իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ուղղակի հանձնարարություններ էր տալիս, և իրավապահ մարմինների ներկայացուցիչներն էլ հոտնկայս զեկուցում էին կոնկրետ քրեական գործերի վերաբերյալ գործընթացները։


«Սյունիքի դեպքերով հարուցված քրեական գործերն ինքնին հակաիրավական, ապօրինի բնույթի են և ազատազրկված անձանց իրավունքները խախտել են։ Նրանց անհապաղ պետք է ազատ արձակվեն և հակառակ դեպքում ՄԻԵԴ կհասնեն այս գործերը»,–ասաց նա։

Ըստ Գոհար Մելոյանի՝ այս ամբողջ գործընթացը հրահրվեց այն բանից, որ Նիկոլ Փաշինյանը, լավ տեղյակ լինելով, որ Սյունիքի մարզում իրեն չեն ընդունում, իմանալով այնտեղի բնակիչների տրամադրությունները՝ գնաց այնտեղ։

Նյութի աղբյուր՝ tert.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page