ՀՊՏՀ-ում առկա ուսուցումը կվերականգնվի
Nov 18, 2021
1 min read

ՀՊՏՀ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ից ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կիրականացվի առկա ձևաչափով։
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ որոշ դասընթացների դասավանդումը նոյեմբերի 22-26-ը կշարունակվի իրականացվել հեռավար՝ հաստատված դասացուցակների որոշ փոփոխություններով, որի մասին ձեզ կտեղեկացնեն համապատասխան ֆակուլտետների դեկանները»,-նշվում է հայտարարության մեջ։























Comments