Դատավոր Հրաչիկ Սարգսյանին «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց
Հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայաստանում իրավունքի հաստատման ուղղությամբ մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց դատավոր պրն․ Հրաչիկ Սարգսյանին:
Comments