top of page

Հրահանգ կա՝ 4 հոգու նկատմամբ անհանդուրժող լինել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

Aug 26, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ իշխանության վերնախավի կողմից հրահանգ կա խորհրդարանում կոնկրետ 4 անձի նկատմամբ անհանդուրժող լինել. նրանք են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու պատգամավոր Վահե Հակոբյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը:


ՔՊ-ականները Վահե Հակոբյանին մեղադրում են Սյունիքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, Իշխան Սաղաթելյանին՝ Երևանում իշխանության դեմ բողոքներ կազմակերպելու համար: Հատկապես երբ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե խորհրդարան են գալու իշխանությանը օր ու արև չտալու համար, չեն մոռանում: Սեյրան Օհանյանին «չեն ներում», որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությանը «թողեց» ու գնաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքը, իսկ Աննա Մկրտչյանի աններելի քայլը Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» ասելն է:


Հիմա իշխանությունը նպատակ ունի խորհրդարանում օր ու արև չտալ այս անձանց, թիրախավորել նրանց, ու երեկվա ծեծկռտուքին հիմնականում նրանց վրա էին ՔՊ-ականները հարձակվում (Աննա Մկրտչյանին՝ ոչ): Այս ամենը իշխանական խմբակցությունը խորհրդարանում շարունակելու է դեռ երկար»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page