top of page

44-օրյա պատերազմը որևէ կերպ չէր կարելի անսպասելի կոչել հայերիս համար․ քաղաքագետ

Oct 1, 2021
1 min read


44-օրյա պատերազմը որևէ կերպ չէր կարելի անսպասելի կոչել հայերիս համար։ Փորձագիտական շրջանակները պատերազմի վտանգի մասին խոսում էին դեռևս 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից։ Մեկ տարի անց՝ 2019-ի կեսերին, Ադրբեջանի հնարավոր հարձակման նույնիսկ ժամկետներն էին կանխատեսվում։ Իսկ 2020-ի գարնանից ամեն ինչ վերջնական պարզ էր արդեն հանրության ավելի լայն շրջանակների համար։ Իսկ երբ սկսվեց պատերազմը, պարզվեց որ ժողովուրդն ու պետությունը պատրաստ չէին դրան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։


«Հիմա, երբ հետադարձ հայացքով նայում ենք նախապատերազմյան զարգացումներին, շատ հարցեր բավական պարզ ու հասկանալի են դառնում։ Որքան էլ տարօրինակ հնչի, ես նույնիսկ տեսնում եմ վրահաս վտանգը ժողովրդի կողմից չնկատելու, այլ առաջնահերթություններ ունենալու և ազգային ողջ ներուժը բոլորովին այլ խնդիրների վրա վատնելու հիմնական պատճառները»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page