top of page

Կանցնի որոշ ժամանակ ու մենք չենք հավատա, որ այս ամենը մեր երկրում ու մեզ հետ եղավ․ քաղաքագետ

May 31, 2021
1 min read


Կանցնի որոշ ժամանակ ու մենք չենք հավատա, որ այս ամենը մեր երկրում ու մեզ հետ եղավ։ Որ մեր զոհված եղբայրների աճյունները ամիսներ շարունակ սառնարաններում թաքցրած պահեցինք։ Որ ներսի ու դրսի թրքերին թույլ տվեցինք ավիրել մեր տներն ու մեզանից գողանալ երկիրը։ Որ անտարբեր մնացինք որդեկորույս մայրերի ու որբացած երեխաների ցավին ու տառապանքին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։


«Չենք հավատալու, որ այդ բոլորը մենք էինք։ Ոչ էլ կցանկանանք երևի հավատալ։ Դե ո՞վ կամովին կմտնի այդ բեռի տակ։ Չէ՞ որ մենք բոլորս իսկական հայրենասեր ենք։ Համարյա սուրբ։ Մեր զոհված եղբայրներն էլ չեն հավատա, որ մենք այդպիսին եղանք։ Որ հանդուրժեցինք դավաճանին։ Որ տեր չկանգնեցինք իրենց քրտինքին ու արյանը։ Չեն հավատա։ Ո՞նց հավատան։ Ու այդպես չհավատալով էլ երևի ամեն ինչ կմոռացվի ու կգնա։ Ավաղ»,- գրել է նա։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page