Հրավառությունները կթույլատրվեն միայն տոն օրերին կամ կառավարության որոշմամբ

Հայաստանում որոշակի դասի հրատեխնիկական արտադրանքի կիրառմամբ հրավառությունների կազմակերպումը կթույլատրվի միայն տոն օրերին կամ կառավարության թույլտվությամբ, իսկ այլ դասի հրատեխնիկական արտադրանքի վաճառքի համար կսահմանվեն կանոններ:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
Փոխնախարարը նշեց, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով 2015-ին ընդունվել են հրավառության սարքերի դասակարգիչներ՝ 1-5-րդ: 3-5-րդ դասերի հրավառության սարքերի օգտագործմամբ հրավառություն կազմակերպելը դառնալու է լիցենզավորման ենթակա գործունեություն: «Եվ նման հրավառությունները հնարավոր է լինելու կազմակերպել միայն տոն օրերին, կառավարության որոշման հիման վրա, իսկ համայնքապետարանները պատասխանատու են լինելու համապատասխան վայրերը և կիրառման կանոնները սահմանելու համար»,- ասաց Ավանեսյանը:
Իսկ 1-2-րդ դասի հրավառության սարքերի համար սահմանվում են վաճառքի կանոններ: Նախագծով վաճառքն արգելվում է 16 տարեկանից ցածր քաղաքացիներին, նաև՝ բնակելի տարածքներում:























Comments