top of page

Հրազդանի կիրճից 37-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել. հայտնաբերվել է թմրանյութ (տեսանյութ)

  • Nov 10, 2021
  • 1 min read

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել:


Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


Նոյեմբերի 4-ին քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, իր «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են թարկել Վիլնյուսի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ ևս մեկ փաթեթ՝ նմանատիպ բուսական զանգվածով ու կաթուցիչ:

Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page